ԱԱԾ-ն բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին. ՀՀ առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։ Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,- գրել է նա «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: