ԱԱԾ-ն կոչ է անում 7-օրյա ժամկետում «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները դուրս բերել

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել.

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները  (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ:

Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը,  անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Понравилась статья? Поделиться с друзьями: