Ադրբեջանական բանակը ծանր է տարել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Ադրբեջանական բանակը ծանր է տարել Տոնոյանի հայտարարությունը:

Ի պատասխան թշնամու բանակի ղեկավարությունը փորձում է Դավիթ Տոնոյանին մատնացույց անել Գյուննութ գյուղի դեպքերը, որը տեղի ունեցան ամիսներ առաջ, երբ Բաքվի քարոզչամեքենան փորձում էր ներկայացնել, թե ադրբեջանական բանակը Նախիջևանի հատվածում որոշ ռազմական գործողություններ է իրականացրել ու դրանք ավարտվել են հաջողությամբ: Մասնավորապես սեփական տարածքում նոր դիրքեր տեղադրելը, ներկայացվում էր իբր հայկական կողմից տարածքներ գրավելու գործողություն:

Չնայած այն հանգամանքին, որ Գյուննութ գյուղի ավերակները ինչպես նախկինում, այդպես էլ մինչև այժմ ու տեղի ունեցած դեպքերի ժամանակահատվածում գտնվել են հայկական բանակի վերահսկողության տակ, ադրբեջանական կողմը դեռ տանում է իր անհավանական քարոզները ու դրանց լսելու դեպքում մարդ կկարծի, թե իրենք վաղուց արդեն այդ գյուղում բնակվում են: Իրականում ինչպես նշեցի այդ գյուղը հին գյուղի ավերակ է, որը գտնվում է հայկական բանակի վերահսկողության տակ:

Երբ ադրբեջանական բանակը փորձում է ՀՀ պաշտպանության նախարարին հիշեցնել Գյուննութի դեպքերը, ապա կարող է նաև վերհիշել, թե ինչպես հենց այդ նախարարի որոշմամբ ու ռազմական ղեկավարության հետ համաձայնեցնելու արդյունքում մեկ գիշերում ավիրվեցին մի շարք ադրբեջանական նոր դիրքեր, որոնց մեծ մասը ամբողջությամբ կրակի բաժին դարձան:

Նախիջևանի հատվածում հենց այդ նախարարի վերահսկողությամբ ստեղծվեցին նոր հայկական դիրքեր, որոնք էլ ավելի շատ տարածքներ վերցրեցին մեր վերահսկղության տակ:

Բայց մեր դեպքում դրանք իրական վերահկողության տակ են, ոչ թե թշնամու նման՝ աչքը մինչև ուր տեսնում է, համարում են ուրեմն իրենցն է:

Հ.Գ. Տոնոյանը մի քիչ շատ հարցազրույցներ պետքա տա, կոնկրետ թիրախային ազդեցություն են ունենում նրա խոսքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями: