Ադրբեջանական բանակի վերջին մի քանի օրերի պատկերը՝ չհայտարարված 5 և հայտարարված 20 զոհ

Ադրբեջանական բանակի վերջին մի քանի օրերի պատկերը՝ չհայտարարված 5 և հայտարարված 20 զոհ:

Վերջին մի քանի օրերը առավել «ակտիվ են անցել» թշնամու բանակում: Բանն այն է, որ ադրբեջանական բանակի ղեկավարությունը շարունակում է թաքցնել իր զոհված զինվորների թիվը ու դրանք չեն հրապարակվում կամ հրապարակվում են կեղծ տեղեկություններով:

Օրինակ, վերջին օրերի ընթացքում ադրբեջանական բանակը ունեցել է շուրջ 5 զոհ, որի մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չկա, սակայն նրանց մասին գրում են ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանցի մահացած զինվորներն են ՝ Ֆուադ Շիրիևը, Ֆուադ Ահմեդովը, Օրհան Ալիևը, Սահել Դամիրովը, Ազար Բաբաևը:

Եվս 20 զոհի մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որոնք ըստ պաշտոնական վարկածի մնացել էին ձյան տակ ու բոլորը մահացել էին: Սակայն ժողովուրդը չի հավատում պաշտոնական հայտարարությանը և սոցիալական ցանցերում քննարկվում է, որ զինծառայողները զոհ են գնացել զինվորների և սպաների ներքին հարաբերությունների վատթարացմանը:

Հենց այս զոհերի հայտնվելուն զուգահեռ հայկական կողմը տարածել էր հայտարարություն ըստ որի թշնամու դիրքերից ժամանակ առ ժամանակ տարօրինակ ձայներ են գալիս, ինչը թույլ է տալիս կարծել, թե ադրբեջանական բանակի զինվորները հարցեր են պարզում իրար միջև ու դրանից հետո մեքենայով մարմիններ են տեղափոխում: Ադրբեջանական կողմը հերքել էր այդ լուրը, սակայն հետագայում տարածվել էր զոհված զինվորների մասին տեղեկությունները:

Понравилась статья? Поделиться с друзьями: