Ադրբեջանական կայքերը շարունակում են տեղեկություններ տրամադրել «ազատագրված» տարածքներում վերականգնողական ծրագրերի մասին։ Հայաստանի քոչարյանական իշխանությունները հպարտությամբ նշում էին, թե տարածքների վերաբնակեցման պետական քաղաքականություն չկա, իրենք չեն վերաբնակեցնում ու չեն վերաբնակեցնելու․․․

Ադրբեջանական կայքերը շարունակում են տեղեկություններ տրամադրել «ազատագրված» տարածքներում վերականգնողական

ծրագրերի մասին։ Զանգելանում/Կովսականում 200 տիպային նոր տներ՝ կապի, ջեռուցման ու բոլոր համակարգերով՝ այս ամենը 3 «սմարթ» բնակավայրերում, մանկապարտեզով, դպրոցով, հիդրոլեկտրոկայանով, միայն Արցախի արդեն օկ ուպացված հատվածում 3 միջազգային օդանավակայան՝ Ֆիզուլի/Վարակնա, Զանգելան/Կովսական ու Լաչինում/Քաշաթաղ՝ երկու տարվա ընթացքում․․․ Չգիտեմ, թե ինչքան հաշվեմ ադրբեջանական միջին ընտանիքի թիվը, բայց նվազագույնը 4-ով վերցված սա արդեն՝ 800 մարդ, մի քանի

տարուց մի քանի հազար՝ երեք փոքրիկ գյուղակում․․․․ Նայում ես այս տարածքների ու քաղաքի հին կադրերն ու ուզում հասկանալ՝ ովքե՞ր էին տնօրինում այս տարածքները, որ տասնամյակներով փլատակներ էին․․․ Ովքե՞ր էին բիզնես անում այնտեղ ու դրանց հաշվին, որ գրեթե մարդաբնակ չեն եղել․․․․ Վիկիպեդիայում հաղորդվում է, թե 2005թ․ դրությամբ այնտեղ բնակիչների թիվը եղել է 400-ից պակաս․․․ Այդ ժամանակ, երբ Ադրբեջանի պահանջով ԵԱՀԿ փաստահավաք խումբ եկավ ու թվերը և վերաբնակեցման մոտիվացիաները ճշգրտվեցին, Հայաստանի քոչարյանական իշխանությունները հպարտությամբ նշում էին, թե տարածքների վերաբնակեցման պետական քաղաքականություն չկա, իրենք չեն վերաբնակեցնում ու չեն վերաբնակեցնելու․․․ Զանգելանի շրջանում որոշակի վերաբնակեցում իրականացվել է 2013-ից՝ Սիրիայից հայ տեղահանվածներով․․․․ Ու սա եղել է Մեղրի-Կապանին կպած․․․․

Անվանվել է հայրենիք, բայց ոչինչ չի արվել․․․ Իսկ Ալիևը երբեմնի քրդաբնակ ու հայաբնակ հողում իր համար «հայրենիք» է կառուցում ու այնտեղ մարդ ապրեցնում․․․
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: