Ադրբեջանական կողմը Ղազախստանում իր քաղաքացիների կատարած սպանությունը կարում է հայկական կողմի վրա

Ադրբեջանական կողմը Ղազախստանում իր քաղաքացիների կատարած սպանությունը կարում է հայկական կողմի վրա ու հատկապես սոցիալական ցանցերում ակտիվ հակահայկական քարոզչություն է կատարում։

Մասնավորապես սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ են հայտնվում՝ հայերին վառելու, աքսորելու ու դիվանագիտական հարաբերությունները խզելու կոչերով։

Սա իհարկե անակնկալ չէ, քանի որ հայկական կողմը աշխատում է դեռ հին մեթոդներով ու առավել քիչ ժամանակ է հատկացնում տեղեկատվական հարթակի պաշտպանության և նույնիսկ հարձակման խնդիրներին։

Ես իհարկե վստահ եմ , որ մեր ԱԳ նախարարությունը կատարում է իր առաքելությունը, սակայն մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև հենց այս խնդիրներին, որոնք հետագայում կարող են օգտագործվել մեր դեմ կամ մեր կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: