Ադրբեջանը դեռ երկար չի կարողանալու մարսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից խլելու և ադրբեջանամետ քարտուղար ունենալու իր պլանները

Ադրբեջանը դեռ երկար չի կարողանալու մարսել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանից խլելու և ադրբեջանամետ քարտուղար ունենալու իր պլանները 

ու հենց դրա համար ամեն գնով փորձ է կատարելու սրել Հայաստան-Ղազախստան, Հայաստան-Բելառուս հարաբերությունները։

Ամեն առիթ փորձ է կատարվելու ներկայացնել իբր երկու երկրների ազգային խնդիր։ Ճիշտ է շատ կարճ ժամանակում այդ փուչիկը պայթելու է ինչպես եղավ Ղազախստանի դեպքում, սակայն ադրբեջանական կողմը դրանցով չի բավարարվի։ Հիմա երևի մոտավոր գծում են Բելառուսում տեղի ունեցող ապագա որևէ բախման սցենար։

ՀԱՊԿ-ում տեղի ունեցած վեճերը կամ քննարկումները որևէ այլ երկիր չի կարող ծառայեցնել իր շահերին։ Անկախ ամեն ինչից հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է պաշտպանել իր ներկայացուցչին ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: