Ադրբեջանի նախագահի հրամանով արդեն երկու օր է առաջնագծում է գտնվում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը

Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարը դեռ առաջնագծում է:

Ադրբեջանի նախագահի հրամանով արդեն երկու օր է առաջնագծում է գտնվում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախարար Հասանովը այս անգամ ծանոթացել է առաջնագծին մոտ կառուցվող ռազմական օբյեկտների շինարարական աշխատանքների ընթացքին և համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնյաների:

Անկախ ամեն ինչից, այս բանակցությունների ընթացքում սրա առաջնագծում լինելը հավելյալ ուշադրության և զգոնության պատճառ պետք է դառնա, քանի որ Ալիևի հրամանով Հասանովը երբեք անիմաստ իր ենթակաների հետ չի բարձրանում առաջնագիծ, հատկապես շինարարական աշխատանքներ ստուգելու:

Понравилась статья? Поделиться с друзьями: