Ադրբեջանցիները չեչենների հետ բախման համար երրորդ ուժի մեղավորություն են փնտրում…Ու այդ երրորդ ուժը պարզ է, որ մենք ենք լինելու

Ադրբեջանցիները չեչենների հետ բախման համար երրորդ ուժի մեղավորություն են փնտրում։

Վեճը սկսվել է «Նեոլիտ» ռեստորանում, ուր ներխուժել է տղամարդկանց մի խումբ։ Նրանք ստիպել են ներկաներին դուրս գալ փողոց, որտեղ էլ սկսվել է կռիվը՝ հրաձգությամբ։ Միջադեպի արդյունքում տուժել է մոտ տասը մարդ, նրանց բոլորին հոսպիտալացրել են։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել են ադրբեջանցիներ և չեչեններ։ Ինչպես պատմել են տեղի ունեցածի ականատեսները, կռվին մասնակցել է մոտ 100 մարդ, լսվել է մոտ 50 կրակոց։

Ադրբեջանցիները ամեն գնով փորձում են, որևէ երրորդ ուժի վրա թողնել այս ամենը։ Ու այդ երրորդ ուժը պարզ է, որ մենք ենք լինելու։ Ամեն գնով փորձ է արվելու մեզ ևս ներքաշել այդ խնդրի մեջ։

Դե ադրբեջանցիները ազգերին միմյանց դեմ դուրս բերելու գերազանց պռակտիկա ունեն։

Վերջին թարմ դեպքը Կարագանդա քաղաքում տեղի ունեցածն էր, որտեղ ադրբեջանցիները փորձել էին լարել հայ-ղազախական հարաբերությունները։

Ու հիմա այդ դեպքից հետո փորձում են նաև որոշ չափով լարել հայ-չեչենական հարաբերությունները, թե իբր հայերը ազդում են ադրբեջանցիների և չեչենների հարաբերությունների վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: