ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգսյանը՝ անհամաչափ պարգևավճարների և հասարակության արձագանքի մասին

Անհամաչափ պարգևավճարների և հասարակության արձագանքի մասին

24news.am-ի տաղավարում խոսեցինք վերջին օրերին համացանցում և մամուլում ակտիվորեն քննարկվող թեմաների՝ Երևանի քաղաքապետի՝ պարգևավճարներ տալու որոշման, մարզպետների՝ իրենք իրենց պարգևատրելու մասին, ինչն արդարացիորեն մեծ վրդովմունք առաջացրեց մեր հասարակության լայն շրջանակներում, քանի որ հեղափոխությունից հետո այդ պաշտոններում նշանակվեցին նոր մարդիկ, բայց վերջիններս շարունակում են նախորդների վատ ավանդույթները․ պետական միջոցները ծախսում են՝ հօգուտ սեփական անձի։

Հետևաբար, քաղաքական մեծամասնությունն ադեկվատ արձագանք պետք է տա՝ պատժելով վատ ավանդույթները շարունակողներին։
Զրույցի ավարտին խոսեցինք դեսպանների նշանակման հարցում ԱԺ վերահսկողությունը սահմանելու կարևորության մասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: