«ԱԺ վերջին նիստերի ընթացքում ես գոնե երկու անգամ լսեցի Սաշիկի 50%-ների մասին». Աշոտ Ասատրյան

Արայիկ Հարությունյանին ասում են, որ նշանակածդ ռեկտորը իրա ու իր մարդկանց աշխավարձերը գրեթե դուբլելա, ինքը ասումա, որ նոր նշանակված ռեկտորին չի ճանաչում, հետը մաքսիմում մոտ մեկ ժամ, ժամ ու կես զրուցելա ու վերջ։ Իբր նենց արդար եմ, որ ժամ ու կես զրուցելուց հետո ռեկտոր եմ նշանակել։ Դե բայց իհարկե ամենագլխավոր հարցին չի պատասխանում, ինչպես ղեկավարման ամիսներին այդպես էլ օդում կախված մնացին մի շարք հարցեր, որոնց մասին այսպես ցրողական պատասխաններ տվեց։ Հա բայց, իշխանավորները ակտիվ տարածում են, թե բա՝ Արայիկը պոռտերները տեղը դրեց։ Կարողա և դրելա, բայց մենակ ձերը։

ԱԺ վերջին նիստերի ընթացքում ես գոնե երկու անգամ լսեցի Սաշիկի 50%-ների մասին։ Հիմա մոտս հարցա առաջանում, այս գործի հետ կապված, որևէ գործողություն իրականացվե՞լ է։ Որևէ դիմում, բողոք կա՞ 50% բիզնես խլելու մասին։ Դրանք օրենքով լուծվել ե՞ն։ Եթե այո, ապա ես անչափ ուրախ եմ դրա համար, եթե ոչ, ապա կխնդրեմ այլևս մեր ԱԺ-ում այդ թեմաներից իշխանությունը չխոսի։ Որովհետև, եթե իրականացվել է հանցագործություն, ապա դա պետք է բացահայտվի ու մեղավորները պատժվեն, ոչ թե ամբիոններից ամեն անգամ դրա մասին խոսվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: