Ալիևը իրականում հայաստանյան բոլոր քաղաքական գործիչներից լավ է հասկանում համաշխարհային համակարգի տրանսֆորմացիայի թրենդերը։ Այդ թրենդերը հետևյալն են.․․

Ալիևը իրականում հայաստանյան բոլոր քաղաքական գործիչներից լավ է հասկանում համաշխարհային համակարգի

տրանսֆորմացիայի թրենդերը։ Այդ թրենդերը հետևյալն են. միաբևեռությունից անցում դեպի բազմաբևեռություն, տարածաշրջանային ուժային կենտրոնների ազդեցության մեծացում, լիբերալ աշխարհակարգի թուլացում և միջազգային իրավունքի ու նորմերի նշանակության նվազում։ Սա հստակ երևում է Ադրբեջանի նախագահի կողմից վերջին տարիներին արված

հայտարարություններից և գործողություններից։ Բաքվի հետպատերազմյան պահվածքը ևս տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Մինչև հայաստանի էլիտաները մտածում են 90-ականների «լիբերալ պահի» պարադիգմներով և խոսում են հարատև խաղաղության մասին, չեն գիտակցում, որ վերջին շրջանի սահմանային լարվածության պատճառը, ոչ թե սահմանի դելիմիտացիայի ու

դեմարկացիայի բացակայությունն է, այլ Հայաստանի թուլությունը, Ալիևը օգտագործում է այդ թուլությունը Հայաստանից առավելագույն զիջումներ ստանալու և բոլոր հարցերը վերջնականորեն փակելու համար։
Տիգրան Գրգիորայնի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: