Ախր, ցավն այն է, որ ինչքան բանատեղ չես դնում, այնքան ավելի են դրանք լկտիանում և մոռանում իրենց իսկական տեղը և իսկական գինը… Ալեքսանդր Սայադյանի դիպուկ գրառումը

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան ր էջում գրել է․

Գիտեմ, այս գրառումիցս հետո իմ շատ ընկերներ էլի նախատելու են ինձ, որ ուշադրություն եմ դարձնում մանր-մունր մարդուկներին։ Բայց, ախր, ցավն այն է, որ ինչքան բանատեղ չես դնում, այնքան ավելի են դրանք լկտիանում և մոռանում իրենց իսկական տեղը և իսկական գինը, որ շուկայական օրը հազիվ հասնում է ընդամենը հինգ կոպեկի` մի դաստի համար։

Մեկը` ասրյանխաչիկ վերնագրով, որ իրեն սյունյաց արծիվ է հռչակել, իր արևին մրցման է հրավիրում վարչապետին, ասելով, թե թող զուգահեռ հանրահավաք հրավիրի, տեսնենք` ով ավելի շատ մարդ կհավաքի։ Ռուսը այստեղ կասեր` мальчик, думай, что говоришь, վերջում էլ բաքվեցու նման կավելացներ` даа? Սրան պետք է ասել, որ եթե մի քանի հոգի էլ գա իր «հանրահավաքին», ապա գալու է զուտ նրա համար, որպեսզի տեսնի, թե ինչպես է հիտլերի այս փոխանորդը աջ ձեռքը առաջ նետում և գոռում «հայլ սերժիկ»։ Ընդամենը… Թե չէ` սյունյաց արծի՜վ, բա՜ն…

Իսկ իրականում` կաչաղակի ձագ, որ դեռ նույնիսկ չի փետրակալել… Սրա նման մեկն էլ կա` պետրոսյանգևորիկ վերնագրով։ Էս էլ ասում է, թե` եթե էդքան հեղինակություն ես վայելում, կոչ արա, թող ժողովուրդը վերջ տա ատելությանը։ Էս ծանծաղամիտը ի վիճակի չէ հասկանալ, որ այդ ատելությունը ինքն ու իր թայֆան են ծնել և միայն իրենք են այդ իրավիճակի մեղավորները և եթե ուզում է, որ իրենց չատեն, առաջին քայլը հենց իրենք պիտի կատարեն։

Բայց դա էլ է անհնար, որովհետև իրենք այդ հեղինակությունը չունեն, որ ժողովուրդը հետևի իրենց կոչին։ Երևի էս ջահելին, որ նաև «դասախոս» է, պետք է հիշեցնել ժողովրդական ասացվածքը` ինչ ցանել ես, այն էլ հնձում ես։ Բա քո կարծիքով ամեն օր ատելություն, չարություն, թույն ու թարախ ցանողը ի՞նչ պիտի հնձեր։ Գնա, տղա, գնա ղազագրիդ տեր կանգնիր։ Քո մասին մտածելը արդեն ուշ է, գոնե երեխեքիդ հեղինակության մասին մտածիր որ հետո նրանց երեսին չշպրտեն` ձեր հերը գևորը չէ՞ր…

Понравилась статья? Поделиться с друзьями: