Ականային պատահար է տեղի ունեցել…հայ սակրավորը կորցրել է աջ ոտնաթաթը

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է,

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում այսօր՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

Понравилась статья? Поделиться с друзьями: