Ահա այսպես են պատրաստվում տնական կոզինախները։ Համեղ և բավականին հեշտ։

Տնական համեղ կոզինախ։ Ես անգամ չէի էլ պատկերացնում, որ այն այսքան հեշտ է պատրաստվում։

Բաղադրիչներ՝

մաքրած արևածաղկի սերմեր՝250 գրամ,

շաքար՝250 գրամ,

ջուր՝150 գրամ,

կիտրոնի հյութ՝ 5 կաթիլ։

Պատրաստման եղանակը՝

Լուծեք շաքարը 150 գրամ ջրի մեջ, ավելացրեք կիտրոնի հյութ կամ քացախ, եփեք մինչև մեղրանման զանգավծ ստանալը։ Այնուհետև ավելացրեք արևածաղկի սերմերը (լավ կլինի մի փոքր բոված) և եփեք մինչև պնդանա։

Ստացված զանգվածը դրեք էմալապատ շերտի կամ ջրով թրջված փայլաթիթեղի վրա։ Տարածել ամբողջ մակերեսով։

Ստացված շերտը տաք վիճակում կտրել շեղանկյունաձև կամ քառակուսի կտորների։ Չորացրեք, քանի դեռ չի ամրացել և կարելի է ուտել։

Ահա այսպես են պատրաստվում տնական կոզինախները։

Համեղ և բավականին հեշտ։