Ահա թե ինչի կարելի է տանել անապատ երկիրը ճիշտ կառավարման դեպքում, և թե ինչ կարա դառնա հարուստ երկիրը սխալ և կոռուպցիոն կառավարման ժամանակ

Բրազիլիա թռանք Քաթարից։ Քաթարում 2 անգան եղել եմ, ընդամենը 11800 կմ քառակուսի մակերեսով, ամբողջապես անապատ

երկիր է, բնական պաշարներից ունի միայն գազ, ուրիշ ոչինչ չունի։ Երկրում չկան աղքատներ, չկան անտուններ, չկա գողություն, քայլեք փողոցում լրիվ միայնակ և որ ժամին և որտեղ ուզում եք։ Իդիալական ճանապարհներ, առևտրի կենտրոններ, մարզասրահներ…։ Միջին աշխատավարձը 4000$ է, սակայն այդ ստատիստիկայի մեջ են նաև սպասարկողների, հավաքարարների, բանվորների աշխատավարձները, որոնք տեղացիներ չեն, իսկ տեղացիների միջին ամսական աշխատավարձը 10000 $֊ից բարձր է։ Դե եկանք Բրազիլիա` 8515000 կմ քառակուսի (8,5 միլիոն!!!), աշխարհի ամենամեծ անտառները, այսինքն փայտային պաշարներ, երկրում անընդհատ տաք է, ամբողջ տարին կարելի է գյուղատնտեսությամբ զբաղվել, լիքը գետեր, լճեր, դե էլ օվկիանոսի պաշարների մասին չասեմ։ Գազ, նավթ, ալմազ, ածուխ… կարճ ասած Մենդելեևի աղյուսակում ինչ հանքանյութ կա, ունեն ու…
Միջի աշխատավարձը 700$, փողոցներում լիքը բոմժեր, կեղտոտ փողոցներ, լիքը գողություն, կոնկրետ թաղամասեր, որտեղ ընդհանրապես չարժի մտնել, կոչվում են ֆավելներ` եթե բախտներդ բերի չսպանեն, ուրեմն գոնե կթալանեն)))

Ահա թե ինչի կարելի է տանել անապատ երկիրը ճիշտ կառավարման դեպքում, և թե ինչ կարա դառնա հարուստ երկիրը սխալ և կոռուպցիոն կառավարման ժամանակ։
Կարճ ասած Բրազիլիայի քաղաքներում հեչ իմ պատկերացրածը չի (Սան Պաուլո և Ռիո եմ եղել), 2 օր էլ կլինեմ Ռիո ու դեպի Բրազիլական ջունգլիներ, այ Աստված հրաշք բնություն ա պարգևել Բրազիլիային, ի տարբերություն Քաթարի։

Պետական կառավարման էֆեկտիվ համակարգեր է պետք ներդնել, որ Աստծո տվածը ճիշտ օգտագործվի։ Էս Բրազիլիայի մասին չեմ գրում, էս մեր երկրի մասին եմ գրում, Աստծո կողմից տրված հրաշք երկիր ունենք, մնացածը մեր ձեռքում է!
Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: