Ահա, թե ինչու է Արսեն Թորոսյանը գնալով հմտանում ու համակրանք շահում. որովհետև…

Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Գիտե՞ք ինչու է Արսեն Թորոսյանը գնալով հմտանում ու համակրանք շահում: Որովհետ.
— մինչև նախարար լինելը նա բժշկության ոլորտում էր, այդ բնագավառում կայացած մասնագետ, ծանոթ բնագավառի խնդիրներին, նախկին կառավարման վայրիվերումների, ձախողումների ու հաջողությունների ինստիտուցիոնալ հիշողությամբ,
-պրոֆեսիոնալ աճի այն մակարդակները, որ ունեցել է, գոնե այդ աստիճաններից նայել է վերև ու ներքև՝ տեսել համակարգն ու բնագավառը ներսից. 2005-2010 թվականներին նա եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող, 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար, 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն:


-Մասնագիտական կարիերայի աստիճաններով բարձրանալիս նա եղել է տարբեր մակարդակների ղեկավար, մենեջեր՝ հմտանալով նաև առողջապահական հաստատության մենեջմենթի հարցերում:
-Քաղաքագիտորեն դա առաջնորդությունն է, այսինքն իր հետևից տարել է x թվով աշխատակիցներ, ընդունվել նրանց, ենթադրում եմ՝ առնվազն մեծամասնության կողմից:
-Նրա քաղաքական պրակտիկան կամ «անփորձությունը» այդքանից հետո պետք է լիներ միայն նախարարական մակարդակի նրբություններին ծանոթանալը, տարբեր ռեգլամենտների, օրինաստեղծ գործառույթներին ու տեխնիկային տիրապետելը:
Ահա և արդեն կարողանում է պտտեցնել իրեն վստահված պետական քաղաքականության թափանիվը:


Եվ վստահ եմ, վաղը եթե առաջարկեն աշխատել տրանսպորտի նախարար, հաստատ կվիրավորվի արված առաջարկից ու չի գնա, ինչպես այլոք անշրջահայաց կերպով գնացին այնտեղ, որտեղի համար կարողություններ չեն ունեցել ու չեն ունենալու….
Այնպես որ՝ միամտություն է կարծել, թե տվյալ ոլորտի մեջ չկայացած, մասնագետ չդարձած, ղեկավարման որոշակի մակարդակի չհասած, իր հետևից 2-3 մարդ չտարած անփորձ մեկը «սովորելու ու աշխատելու է», ինչպես Արսենը…. Պատմության մեջ դրանք բացառիկ թաքնված ներուժի ու տաղանդի դեպքում կարող են տեղի ունենալ…
Շնորհավորում եմ պարոն Թորոսյանին:

Понравилась статья? Поделиться с друзьями: