Ահա, թե ինչպես հեշտությամբ մաքրել թավաներն ու կաթսաները. ձեռնոցների օգտագործումը պարտադիր է

Ձեզ ենք ներկայացնում թավաներն ու կաթսաները մաքրելու այս հրաշագործ միջոցը։

Այսօր բազմաթիվ քիմիական միջոցներ կան, որոնք ևս օգտագործվում են կաթսաները սպիտակեցնելու համար, բայց այս փորձված միջոցը լավագույնն է ցանկացած  քիմիական միջոցից:

Եկեք միասին պատրաստենք այն.

3% ջրածնի պերօքսիդ – 2 ճ.գ.

Կերակրի սոդա – 0,5 բաժակ

Աման լվանալու հեղուկ – 1 թ.գ. 

Այս ամենը լավ խառնել, մինչև փրփրելը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ջրածնի պերօքսիդ ավելացել։

Պատրաստի միջոցը քսել կեղտոտ մակերեսին։ Թողնել 10-15 րոպե։ Շփել թավան կոշտ խոզանակով՝ լվացող միջոցով։ Լվանալ տաք ջրով։

Հիշեք, որ այս ամենը պետք է անպայման ձեռնոցներով անել։

Понравилась статья? Поделиться с друзьями: