Ահա, թե ինչպես պատրաստել հայկական բաստուրմա

Պատրաստում ենք հայկական բաստուրմա Բաստուրմա պատրաստում են տավարի փոփուկ մսից: Բաստուրմա բառը նշանակում է սեղմել, քամել:

Բանն այն է, որ բաստուրմա  պատրաստելու կարևոր նախապայմաններից է  միսը հնարավորինս լավ մամլել՝ որևէ ծանրության տակ:
Միսը ջերմային մշակում չի անցնում, չի ծխեցվում, սակայն իր պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ այն համարվում է դյուրամարս ուտելիք:

Բաստուրման պարտադիր ուտեստ է հայ ընտանիքների հատկապես տոնական սեղաններին: Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման եղանակին և ինքներդ փորձեք պատրաստել ձեր առաջիկա միջոցառման համար պահանջվող այս համեղ ուտեստը:

Понравилась статья? Поделиться с друзьями: