Ահա, թե ինչպես պատրաստել Նուտելլա տան պայմաններում. համեղ է և ավելի էժան

Տնական Նուտելլա պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսով այն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում և ավել էժան:

Բաղադրիչներ

Կաթ — 1 բաժակ

Ալյուր— 1,5 ճ/գ

Շաքարավազ — 1 բաժակ

Կակաո — 2 ճ/գ

Սերուցքային կարագ — 1 ճ/գ

Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ

Պատրաստում ենք քայլ առ քայլ.

  1. Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ,
  2. Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն
  3. Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով,
  4. Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե,
  5. Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում,

Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը:

Բարի ախորժակ !

Понравилась статья? Поделиться с друзьями: