Ահա թե ինչ մանրամասներ է ներկայացրել Փաշինյանը Մակրոնի հետ հանդիպումից և Պուտինի հետ հեռախոսազրույցից

Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դեսպանությունում

հայ համայնքի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ, Ֆրանսիան մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։ «Այսօրվա քննարկման ժամանակ ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի շատ ներգրավված լինեն մեր տարածաշրջանում կայունություն և անվտ-անգություն ապահովելու համար։ Ես մի քանի օր առաջ Հայաստանի անվտ-անգության խորհրդի նիստում իրադրության (խմբ,֊Ադրբեջանի զին-ված ուժերի ներխ-ուժումը ՀՀ տարածք) հաղ թահար ման կոնկրետ առաջարկ էի ներկայացրել, և այսօր արձանագրեցի, որ Ֆրանսիայի համար ընդունելի է այդ մոտեցումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախագահ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել Ղարաբաղյան հարցի կարգավորման գերծընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնելու համար։ Ինչ

վերաբերում է Ռուսաստանին, ապա, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ֊ն Հայաստսնի անվտ-անգային ոլորտի թիվ մեկ գործընկերն է, ռազ-մшվшրական դաշնակիցը։ «Անընդհատ կապի մեջ ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ։ Վերջին անգամ երեկ եմ (խմբ.-մայիսի 31֊ին) հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահի հետ և կարող եմ արձանագրել, որ մենք, ըստ էության, նույնական մոտեցում ունենք իրադրության լուծման վերաբերյալ, որ Ադրբեջանի զին-ված ուժերը պետք է հետ քшշվեն Հայաստանի Հանրապետության սшհմանից, և որն է ՀՀ սшհմանը։ Դա հայտնի է բոլորին, դա Խորհրդային Հայաստանի վարչական սшհմանն է։ Եվ Խորհրդային Միության վարչական սшհմանը, տվյալ դեպքում Հայաստանի պետական սահմանն է։ Եվ, ընդ որում, այդ հատվածում պետական սшհմանը խորհրդային ժամանակներում դեմարկացված և դելիմիտացված է» ,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանը պետք է հետ քшշվի։ Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը այս դիրքորոշումը հստակ կձևակերպի։ «Ընդ որում մենք սա անում ենք՝ հստակ արձանագրելով, որ մեր ձեռքի տակ եղած քարտեզները, որոնք վավերացվել են Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի կնիքներով նույնական են ՌԴ արխիվներում եղած քարտեզների հետ և երբ այդ փաստն արձանագրվի, ապա Ադրբեջանը պետք է հետ քաշվի այդ բնագծերից։ Այդ փաստի արձանագրումից հետո նրանց հետ չքшշվելը նշանակում է, որ пւժի մեջ է մտնում ՀԱՊԿ֊ի 4֊րդ հոդվածը, որը տվյալ գործողությունը որшկում է որպես ագ-րեսիա անդամ երկրի նկատմամբ։ Եվ որպես առաջին քայլ մենք ակնկալում ենք որ և ՌԴ֊ն, և ՀԱՊԿ ֊ը հստակ, հրապարակային այս հարցով դիրքորոշում կարտահայտեն։ Մեր ընկալումն այն է, որ այս իրավիճակը պետք է դիվանագիտական ճանապարհներով լուծվի, մենք այս պահին տեսնում ենք այդ հնարավորությունը և մենք շարունակելու ենք ջանքերն այդ ուղղությամբ։ Կան ՀԱՊԿ֊ի

աշխատանքային փաստաթղթեր, որով ժամկետներն ու ընթացակարգերը ձևակերպվել են։ Եվ մենք հույս ունենք, որ այդ ընթացակարգերը կմեկնարկեն պատշաճ ժամկետներում կհասնեն իրենց տրամաբանական հանգուցալուծմանը»,-եզրափակեց Նիկոլ աշինյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: