Ահա, թե որն է կախարդական փայտիկը. Նիկոլ Փաշինյան

2018-ին 20 տարվա մեջ առաջին անգամ ունենալու ենք ներգաղթ. կախարդական փայտիկը դա է. Փաշինյան

«Այսօրվա երթը յուրատեսակ ամփոփումն է մի քայլարշավի, որ սկսեցինք 2018-ի մարտի 31-ին՝ Գյումրիից, և որը պսակվեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխութամբ:

Երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է ու կարող ենք ասել, որ մեր շարժման հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»,- երթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը:

«ՀՀԿ-ականներն ասում են՝ բա ո՞ւր է կախարդական փայտիկը. կախարդական փայտիկն այն է, որ 2018-ին 20 տարվա մեջ առաջին անգամ ունենալու ենք ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ, ու այդպես շարունակ.

հայ ժողովուրդը վերադառնալու է իր հայրենիք և ապրելու է ազատ, հզոր ու երջանիկ»,- շարունակեց վարչապետի պաշտոնակատարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: