Ահա և Լավրովի (ռուսական) պլանը. 5 շրջանի վերադարձ

Ահա և Լավրովի/Ռուսական պլանը. 5 շրջանի վերադարձ, Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում ապագա ու ռուս/ՀԱՊԿ խաղաղարարների տեղակայում «չեզոք գոտում»՝ այն է՝ Ադրբեջանի տարածքում, Արցախի աբխազիցացիա, օսթինիզացիա, մերձնդնեստիզացիա….

Հիշում եք ապրիլյան պատերազմից հետո ռուսական հեռուստաալիքներով թոք-շոուները, որտեղ պարտադիր մերձդնեստրից մեկը լինում էր, ու ասում էր՝ մեզ մոտ դա հնարավոր չի, որովհետև այնտեղ ռուսական խաղապահաներ են կանգնում: Հիշում եք Զորի Գայկովիչի նամակը Պուտինին՝ եկեք Արցախ, դուք մեծ ցարի իրավահաջորդն եք ?….

Քանի քանի հետազոտություն գրեցինք, հարցազրույց տվեցինք այս մասին…. Նախկին իշխանությունները չանսացին հորդորները ու սկզբունքային համաձայնություն տվեցին ամենասկզբում մտնել այս բտանգավոր գետը.. Հետո ուզւմ էին դուրս գալ, չկարողացան… Լավրովի պլանը կանխեցին հայորդիները՝ իրենց արյան գնով…

Ու այժմ, ինչպես կրկին զգուշացրել ենք, Ռուսաստանում սպասում են, որ Հայասանում իշխանության ձևավորումն ավարտվի, որպեսզի արդեն նոր իշխանություններին համոզեն… Հիշում եք ԱՄՆ հեռացող դեսպանի հետախուզումը, որի մեսիջը հետևյալն էր՝ Փաշինյան, որ ընտրություններն ավարտվեն, դու էլ ես մտնելու այն գետը, որ գետը մտավ Սերժ Սարգսյանը? Շատերը այդպես էլ չհասկացան, թե ինչ էր անում Ռիչարդ Միլզը…

ԱՄՆ-ը դիրքավորված է ույլ չտալու այս պլանի կրկնությունը: Գնդակը Հայաստանի դաշտում է՝ մտնելու է այդ գետը, թե օգտագործելով խուսանավման դաշտը, փոխելու է շրջանակը…. Մենք մեծ խնդրի առաջ ենք կանգնած ու կանգնելու՝ խնդիրը նոր շրջանակում՝ ֆրեյմինգ է պահանջում, որպեսզի հին արատավոր շղթայից դուրս բերվեն Հայաստանն ու Արցախը…

Այս ուղղությամբ քայլերը դեռ աբող մբողջական տեսանելի չեն… Ու չգիտեմ՝ նոր իշխանությունները որքանով են տեսնում ամբողջ համայնապատկերը: Վերստին ասում եմ՝ պատրաստ ենք օգնել, դա դուք պետք է որոշեք….

Понравилась статья? Поделиться с друзьями: