Աղոթիր, որ փրկվես

Բարերա՛ր Տեր, Քո սիրով նայիր Քեզ երկրպագողներիս եւ Սուրբ Անունդ փառաբանողներիս:

Ամենազո՛ր Տեր, խաղաղեցրու մեզ բոլոր սատանայական խռովություններից եւ աշխարհից եկող ալիքներից:

Քո խաղաղության հրեշտակն ուղարկիր մեզ, որպեսզի մեր կողքին լինի եւ մեզ անխռով պահի օր ու գիշեր, արթուն լինենք թե հանգստի մեջ, ճանապարհ գնալուց թե աշխատելիս, մեր կյանքի բոլոր օրերում:

Որպեսզի այս կյանքում Քեզ բարեպաշտությամբ եւ արժանավոր կերպով ծառայելով, ո՜վ Տեր Աստված մեր, հասնենք Քո երկնավոր հավիտենական Արքայության, որ սկզբից ի վեր պատրաստեցիր քո սուրբերի համար.
եւ նրանց հետ միասին գոհությամբ փառավորենք Քեզ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից.

Ամեն:

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս.

Ամեն

Понравилась статья? Поделиться с друзьями: