Աղոթք՝ ուղղված Տեր Հիսուս Քրիստոսին

Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք

Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս:

Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար:

Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ:

Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ,

Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս,

Աստված իմ.մեղքով աղտեղվածիս մաքրիր,

Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին,

Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից.

Ամեն.

Понравилась статья? Поделиться с друзьями: