Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց՝ ֆանտաստիկա է

Մակունցը բերման ենթարկեց և բացահայտեց Անանյանի 14 միլիոն դրամի պատմությունը

2018 թ-ի դեկտեմբերին իշխանությունների կողմից պարգևավճարների ճոխ տրամադրման շուրջ բացահայտումները և սկանդալները շարունակվում են…
Ամենակարևորն այն է,որ իշխանությունները սեփական բացթողումները բացահայտելու նպատակով իրենք են ստանձնել ընդդիմության դերը և ԱԺ են հրավիրում պարգևավճարային «շտրաֆնիկներին»…
Այսօր «ՔՊ»-ն ԱԺ բերման էր ենթարկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ով լրագրողների մոտ անկեղծացավ և հայտարարեց, որ 8 ամիս այդ պաշտոնում աշխատելով բացի աշխատավարձից նաև հավելավճարներ և պարգևավճարներ է ինք իրեն՝սիրելլին տրամադրել,որը կազմել է 14 միլիոն դրամ…

Շատ լավ է,որ տիկին Մակունցը ստանձնելով ընդդիմության դերը բացահայտում է հարազատ իշխանության բացթողումները,որն ավելի շատ չարաշահում է հիշեցնում… Սակայն հասարակությանն այլ բան է հետաքրքրում… Պետությունից օրինականորեն «գրպանած» գումարների դիմաց այդ պաշտոնյաները պատժվելո՞ւ են…
Աղքատ Հայաստանում 30 հազար դոլար ստանալ 8 ամիս աշխատելու դիմաց՝ ֆանտաստիկա է…

Հետաքրքիր է, ի՞սկ պարոն Անանյանի քարտուղարուհին և մամլո խոսնակը, որոնց տարեվերջյան պարգևավճարները համապատասխանաբար 2,7 և 2 միլիոն դրամ էին կազմել որքան են հավելավճար և պարգևավճար ստացել այդ նույն 8 ամիսների ընթացքում…
Հ.Գ.Ամենաճիշտն այդ պարգևավճարների որոշ մասից հրաժարվելն ու Հայոց բանակին նվիարաբերելն է,որը երեկ տոնեց իր կազմավորման 27-րդ տարեդարձը…

Понравилась статья? Поделиться с друзьями: