Աղքատ պետությունները կարող են արտադրողականությունն ավելացնել նաև մի չնչին քայլով՝ ճանապարհների որակի բարելավմամբ

Տնտեսագետ Ռուչիր Շարման նշում է, որ աղքատ պետությունները կարող են արտադրողականությունն ավելացնել նաև մի չնչին քայլով՝ ճանապարհների որակի բարելավմամբ։

Եթե ճանապարհները վատն են, ապա տրանսպորտներն ավելի շուտ են շարքից դուրս գալիս, ավելի շատ են վառելիք ծախսում, ավելի ուշ է լինում առաքումները և ապրանքի տեղափոխությունը։ Իմ նշած բոլոր գործոնները ծախս են։

Բնականաբար այդ ծախսերի պատճառով ավելանում է լոգիստիկ ծառայության գինը և եթե լոգիստիկայի գինը բարձրանում է, ապա ապրանքի ինքնարժեքն էլ է մեխանիկորեն բարձրանում։ Եվ ինչքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելի բարձր է մանրածախ գինը։ Ինչքան բարձր է մանրածախը, այնքան վաճառքներն ավելի են դժվարանում ու դանդաղ է վաճառվում ապրանքը։

Ինչքան վաճառքը դժվար է լինում, այնքան տուժում է արտադրությունը, քանի որ քիչ պատվերներ է ստանում։

Ինչքան արտադրությունը քիչ է, այնքան ցածր են աշխատավարձերը։

(c) Ռուչիր Շարմա

Ու խոսքը գնում էր միայն ճանապարհների բարելավման մասին։

Ֆեյսբուք՝ Վահագն Դիլբարյան

Понравилась статья? Поделиться с друзьями: