Ամենահամեղ և ամենահեշտ մրջնաբույնի բաղադրատոմսը որը չքանդվում

Ահա, թե ինչպես է պետք պատրաստել մրջնաբույնը, որ չքանդվեն. ամենահամեղ և ամենահեշտ մրջնաբույնի բաղադրատոմսը

մրջնաբույնի բաղադրատոմսը․ Բաղադրիչներ՝

Խմորի համար

  • 2 ձու (կարելի է փոխարինել100 գ թթվասերով)
  • 200 գր բարձրորակ կարագ
  • 2 ճ գդ շաքարի փոշի (կամ ըստ ցանկության)
  • 1 թ գդ փխրեցուցիչ
  • 400 գր ալյուր

Կրեմի համար

  • 1 բանկա խտացրած կաթ (380 գր)
  • 50 գր հալած կարագ

 

Մրջնաբույնի Պատրաստման եղանակը

  • Հալած կարագը հարել շաքարի փոշու հետ, ավելացնել ձվերը և հարել :
  • Ալյուրին խառնել փխրեցուցիչը և ավելացնել կարգով ձվի խառնուրդին և լավ տրորել խմորը, որից ստացվում է խիտ խմոր:
  • Այն փաթաթում ենք տոպրակով և դնում սառցախցիկում մեկ ժամ:Սառած խմորն անցկացնել մսաղացի միջով, եթե դրա հանրավորությունը չկա , ապա կարող եք քերիչով անցկացնել և դնել 200 աստիճան ջերոց թել 20-25 րոպե:

Երբ վարդագույն տեսք ստանա ուրեմն այն պատրաստ է:
Եփած խտացրած կաթը դնում ենք ջեռոց մի փոքր հալվելուց հետո վրան ավելացնում ենք հալած կարագը և լավ խառնումմինչև բաղադրիչները լուծվեն:Վերցնում ենք մեծ տարա և եփած խմորների կտորներին ավելացնում ենք խտացրած կաթով պատրաստած կրեմը և լավ խառնում:

Ստացված մասը լցնում ենք պոլիէթիլենային տոպրակների մեջ, որևէ ձև տալով թողնում ենք սառցարանում:

Եվ ահա պատրաստ է մեր ամենահամեղ մրջնաբույնը:

մրջնաբույնի բաղադրատոմսը։ Տեսանյութ

 

 

Աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: