Ամիսներ առաջ երթուղայինում հանդիպեցի Ռաֆայել Քոթանջյանին…

Ամիսներ առաջ երթուղայինում հանդիպեցի Ռաֆայել Քոթանջյանին, հետաքրքրությունից դրդված մի պահ սպասեցի, թե արդյոք ուղևորները ճանաչել են, ցավոք, ոչ ոք նստատեղից չբարձրացավ, չնկատեցին, որ եթե ոչ սիրված դերասանն է ձեռնափայտով հենված կիսածալված կիսականգնել գազելի դռան մոտ, գոնե տարիքով մարդ է, ում կարելի էր զիջել նստատեղը, դե, բնականաբար տեղս զիջեցի, անչափ զգացվեց, կարելի է ասել հուզվեց, երբ ասեցի, որ Ձեր երկրպագուն եմ, տեղավորվեց և ձեռնափայտն էլ էնպես պահեց, որ որևէ մեկի չխանգարի.Իր լռության մեջ անգամ մեծ խորհուրդ կար, որն անկարող եմ փոխանցել, զգալ էր պետք…
Այդ մի քանի րոպեներում մտածում էի, թե մարդիկ ինչքան են տարված իրենց առօրյա խնդիրներով, որ մեր տաղանդավոր դերասանին չեն ճանաչում, հարգանքի նշույլ անգամ չեն ցուցաբերում, բաց են թողնում բացառիկ հնարավորությունը’ մոտիկից տեսնելու Ռաֆայել Քոթանջյանին: Միգուցե մեղավորը մենք ենք, կամ հենց մեր սիրելի դերասանը, որ, սերիալներում չի նկարվել, ու աճող սերունդն արդեն չի ճանաչում մեր մեծերին, դե, եթե չենք ճանաչում, ոչինչ չենք անում արժեքավորը գնահատելու, ուրեմն, եկեք չզարմանանք, որ անամոթաբար հենց մեր Ռաֆայել Քոթանջյանին են թալանել…

Հետևություն անելու ժամանակն է…

Понравилась статья? Поделиться с друзьями: