Երիտասարդ ծանոթներիցս մեկն էր եկել հանդիպման: Որոշել էր բիզնես սկսել և խորհուրդ էր հարցնում:Երիտասարդին խորհուրդ տվեցի ընկերոջս հետ գործը սկսել: Ասում ա. Չէ Բակուր ջան, ուզում եմ ինքս սկսել, կարևորը փողն ա, էնա ունեմ, էլ ինչի՞ ուրիշի հետ անեմ: Էդ պահին կողքս դրված հուշագրքիցս 2 էջ պոկեցի նույնանման, մեկը տվեցի իրան: Ասում եմ հիմա պատկերացրու սա փողն ա, որը դու էլ ունես, ես էլ, նույն փողը ու հավասար: Հիմա արի տեսնենք էս թուղթը ես ավելի հեռու կշպրտեմ, թե՞ դու․․․ Երեկ զանգել ա: Ասում ա. Բակուր ջան կարանք ընկերոջդ հանդիպենք․․․

Ամիսներ առաջ շատ երիտասարդ ծանոթներիցս մեկն էր եկել հանդիպման: Հայրը Ամերիկայում ա բնակվում, փող էր իրան ուղարկել,

բավականին կլորիկ գումար: Ինքն էլ որոշել էր բիզնես սկսել և խորհուրդ էր հարցնում: Իր ընտրած բիզնես ոլորտը որ իմացա, ընկերներիցս մեկին անմիջապես հիշեցի, որ բավականին փորձ ունի այդ ոլորտում և հետաքրքիր զուգադիպությամբ օրեր առաջ խնդրել էր ներդնող գտնել: Երիտասարդին խորհուրդ տվեցի այդ ընկերոջս հետ գործը սկսել: Ասում ա. Չէ Բակուր ջան, ուզում եմ ինքս սկսել, կարևորը փողն ա, էնա ունեմ, էլ ինչի՞ ուրիշի հետ անեմ:
Էդ պահին կողքս դրված հուշագրքիցս 2 էջ պոկեցի նույնանման, մեկը տվեցի իրան: Ասում եմ հիմա պատկերացրու սա փողն ա, որը դու էլ ունես, ես էլ, նույն փողը ու հավասար: Մեր նպատակը էն ա, որ էս փողը օգտագործելով ինչքան հնարավոր ա երկար բիզնես անենք, այսինք հեռուն հասնենք: Հիմա արի տեսնենք էս թուղթը ես ավելի հեռու կշպրտեմ, թե՞ դու: Դուրս եկանք բակ: Ասում եմ շպրտի: Դե երիտասարդ ծանոթս բավականին խելացի ա, ճմրթեց թուղթը, փոքրացրեց ու ինչքան ուժ կա մեջը շպրտեց: Դե բավականի հեռու թռավ թուղթը, որովհետև լիքը ուժ ու եռանդ կա երիտասարդի մեջ ու հպարտ ու հաղթական դեմքով ինձ ա նայում, դե քցի Բակուր ջան, ասում ա: Դե Բակուրս էլ էն ուժը հոմ չունի, բայց հին ոսկոր ա, սովետական դպրոցում մեծացած, որտեղ ոչ կոմպ կար, ոչ փլեյ սթեյշն, ոչ հեռախոս խաղալու համար, մենք էլ այլ խաղեր էինք խաղում՝ մեր տետրի թղթերից ինքնաթիռ էինք սարքում ու մրցում էինք ով կհաղթի, ում սարքածը ավելի երկար կթռնի, համեստություն չանեմ, չեմպիոն էի)))

Դե բնականաբար իմ մոտի թղթից ինքնաթիռ սարքեցի ու նետեցի: Առնվազն 2 անգամ հեռու թռավ իմ թուղթը: Երիտասարդը անակնկալի եկավ, բայց դե հո տակ չէր մնալու, ասում ա. իիի բա ասեիր որ կարելի ա սամալյոտ սարքել: Ասում եմ, բայց ես ինչ որ սահմանափակում դրե՞լ էի…
Վերջը, երիտասարդը գնաց, ասեց լավ, կմտածեմ կզանգեմ: Չզանգեց: Հետո մի տեղ հանդիպեցի, պարզվեց, որ ինքնուրույն ա էդ բիզնեսը սկսել, հաջողություններ մաղթեցի նոր բիզնեսին..
Երեկ զանգել ա: Ասում ա. Բակուր ջան կարանք ընկերոջդ հանդիպենք, էն որ իմ ոլորտի բիզնեսի մեծ փորձ ուներ, կուզենամ իրա հետ բիզնեսը անել, անկեղծ լինեմ, իմ մոտ չի ստացվում: Ասում եմ. ապեր, էն թղթի պատմությունը հիշում ես: Ծիծաղում ա. հա ոնց չեմ հիշում, էն որ սամալյոտ սարքեցիր: Հարցնում եմ. Իսկ դու ի՞նչ արեցիր, ճմրթեցիր չէ, ասածս ինչ ա, փողդ արդեն վարի ես տվել չէ՞: Մի տեսակ խեղճացած ասում ա, հա դե, բայց լրիվ չէ, մոտս դեռ կա… Հասկացա որ արդեն շատ եմ նեղում, իմաստ չկա, քանի որ երիտասարդը լինելով խելացի արդեն լավ հասկացել ա իր սխալը: Դե բնականաբար հանդիպումը կազմակերպեցի, այսօր կհանդիպեն, մեծ հույս ունեմ, որ շատ լավ կստացվի!

Նոր իդեաներով և խելացի որոշումներով լի աշխատանքային օրեր եմ մաղթում բոլորիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: