ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ստեղծել են մի սարք, որը կարողանում է…

ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ստեղծել են մի սարք, որը կարողանում է թափվող ձյունից ստանալ էլեկտրականություն։ Նորաստեղծ սարքի մասին գիտական հոդվածն հրապարակվել է Nano Energy հանդեսում։

 

 

Սարքը կոմպակտ է, ոչ թանկ, կարող է աշխատել տարբեր շրջաններում, քանի որ ինքն է իր աշխատանքի համար պահանջվող էներգիան արտադրում եւ մարտկոցների կարիք չունի։ Սարքը կոչվում է ձյան տրիբոէլեկտրական նանոգեներատոր, կարողանում է կուտակել լիցքը ստատիկ էլեկտրականության միջոցով եւ էլեկտրականություն է ստանում էլեկտրոնների փոխանակությամբ։

 

Ձյունը լիցքավորված է դրական լիցքով եւ տալիս է էլեկտրոնները, իսկ սիլիկոնը լիցքավորված է բացասական լիցքով։ Երբ թափվող ձյունը շփվում է սիլիկոնի հետ, տեղի է ունենում էլեկտրոնների փոխանակություն, որը արտադրում է գեներատորը

 

 

Նոր սարքը իր տեսակի մեջ առաջինն է եւ վերջինիս ստեղծողները այն դեռ ավելի պրոֆեսիոնալ վերամշակման են ենթարկելու եւ ապագայում կարող է էլեկտրականության նոր աղբյուրի հիմք դնել։

Աղբյուր