Այն ինչ ես տեսել եմ 2016 թվականի ապրիլին ընդհանրապես կապ չունի դրա հետ. Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Կարդում եմ վրացի քաղաքագետի հարցազրույցը, որը տրվել է ադրբեջանական մամուլին։

Մի հատվածի հասա, որտեղ քաղաքագետը անդրադարձել է 2016 թվականի ապրիլյան դեպքերին ու հայտարարում է, թե հայկական կողմի տանկերը անպաշտպան են, քանի որ ադրբեջանական բանակը հրետանային դիպուկ կրակոցներով կարողանում էր խոցել դրանք։

Հիմա մտքիս մեջ մի քանի անգամ կրկնում եմ՝ ադրբեջանական բանակ ու դիպուկ հրետանային կրակոց։ Ոչ մի ձև չեմ կարողանում ընկալել, քանի որ այն ինչ ես տեսել եմ 2016 թվականի ապրիլին ընդհանրապես կապ չունի դրա հետ։

Նպատակին չհասած կրակոցներ, սխալ կորդինատներ, ռազմական տեխնիկայից օգտվելու տարական կանոնների չիմացություն։ Այս ամենով կարելի է բնութագրել ադրբեջանական հրետանուն, բայց ոչ երբեք ՝ դիպուկ կրակոցներով։

Բա մեր տղերքը, որ իրար հետևից տանկեր էին խոցում ի՞նչ ասեն։

Բա որ ուղղաթիռը դեռ օդ չբարձրացած խոցվում էր մերոնց կողմից բա դա ի՞նչ ասենք։ Եթե արկը անիմաստ կրակելը համարվում է դիպուկ կրակոց, ապա ես չեմ կարող մեր տղերքի կատարած հերոսությունները նույն բառով նկարագրեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями: