Այն ինչ մեզ հետ պատահում է, մեր որոշումների արդյունքն է… Եթե ինչ-որ մի բան լավ չի գնում, ապա մենք ինչ-որ սխալ որոշում ենք կայացրել և խնդիրը պետք է մեր մեջ փնտրենք

Կյանքի 10 անխուսափելի կանոններից

Ուզենք, թե չուզենք, մենք այս պահերին հանդիպում ենք, մեկս 5 տարեկանում, մեկս 17, մյուսն էլ 25։ Եվ մեզնից յուրաքանչյուրի ապագան որոշվում է այնպես, թե ինչպես ենք մենք արձագանքում այդ կանոններին։

1․ Դատարկության կանոնը — Ամեն ինչ սկսվում է դատարկությունից։ Եվ ինչքան շատ ենք այդ դատարկությունն օգտակարով լցնում, այնքան ավելի մեծ է լավը լինելու, հաջողության հասնելու գործակիցը։ Մեր ուղեղը, մեր մկանները գրեթե դատարկ են տրվում մեզ և այն լցնելն արդեն կախված է մեզնից։

2․ Կանգ առնելու կանոնը — Որպեսզի կյանքում ինչ-որ բան փոխես, նախ պետք է ընթացքը կանգնեցնես, հետո փոխես ուղղությունն ու նորից շարունակես։ Ինչքան է եղել, որ դադար եք տվել ինչ-որ մի բան, կամ դուրս եք եկել ինչ-որ մի աշխատանքից, որպեսզի շարունակեք մեկ այլ տեղ։

3․ Վճարի կանոնը — Մեզ վճարում են թե աշխատելու համար, թե չաշխատելու համար, իհարկե տարբեր գներ։ Եթե անգործ ես մնում, ապա չես կարողանում անել այն, ինչ սիրտդ կուզեր, իսկ եթե ցանկանում ես մեծ գումար աշխատել, ապա պիտի ռիսկի դիմես, քանի որ ճանապարհին հաստատ սխալներ ես անելու ու վճարելու ես ժամանակով, նյարդերով, կամ էլ գումարով։ Կրկին ընտրությունը քոնն է։

4․ Մտքի կանոնը — Միտքը կարող է և մեզ խանգարել, և մեզ օգնել։ Սակայն հիմնականում խանգարում է, քանի որ կան վախեր, որոնց մարդկության գրեթե 95 տոկոսը չի կարողանում հաղթահարել։ Իսկ ես վստահ եմ, որ վախի գրեթե 99 տոկոսը չի իրականանում, դա ենթադրյալ է։

5․ Պատճառի և հետևանքի կանոնը — Այն ինչ մեզ հետ պատահում է, մեր որոշումների արդյունքն է։ Եթե ինչ-որ մի բան լավ չի գնում, ապա մենք ինչ-որ սխալ որոշում ենք կայացրել և խնդիրը պետք է մեր մեջ փնտրենք։

6․ Նմանի կանոնը — Նմանը նմանին է ձգում։ Ես ոչ մի բացասական մարդու հետ շփում չունեմ, մենք քաշում ենք մեզ նրանց, ովքեր մեզ նման են, ռոք սիրողը ռոքերի հետ է հիմնականում շփվում, ալպինիստը՝ ալպինիստների, գործարարը՝ այլ գործարարների և այլն։

7․ Սահմանափակ լինելու կանոնը — Մեր հնարավորությունները սահմանափակ են, քանի որ այն ինչ մենք լսում ենք ու այն ինչ մենք տեսնում ենք, դրանք ենք ընկալում, իսկ մյուս կողմում թե ինչ է կատարվում, մենք չգիտենք։

8․ Հայելու կանոնը — Ամեն առավոտ բոլորս էլ կանգնում ենք հայելու դիմաց, իսկ թե ինչպես կհեռանանք հայելու դիմացից՝ կախված է մեզնից։ Մի մասը կոկիկ, մազերը սանրած, տանալնին քսած, իսկ մասն էլ ոչ։ Հենց հայելու դիմացից հեռանալն էլ որոշում է, թե օրվա ընթացքում դու ինչպիսին ես լինելու։

9․ Ընկալման կանոնը — Ամեն օր մենք տարբեր ընկալումներ ենք ունենում։ Ես ձգտում եմ դրականին, որովհետև գիտեմ՝ կյանքը կարճ է, պիտի ավելի շատ հաճելի պահեր վայելեմ։ Խուսափում եմ վատ լուրերից, դժգոհ մարդկանց հետ չեմ շփվում, անում եմ այն, ինչ հաճելի է ինձ, դրանցից օրինակ՝ ամեն օր 30 էջ կարդալ և այլն։ Ամեն ինչ դրականն եմ վերցնում և իրոք ազդում է կյանքի որակի վրա։

10․ Էներգիայի կանոնը — Կյանքն ինձ համար էներգիա է, տալիս եմ, վերցնում եմ։ Ինչքան շատ եմ տալիս, այնքան շատ եմ վերցնում, բայց, ես երբեք չեմ շփվում միայն վերցնող մարդկանց հետ, քանի որ եթե դու միշտ տաս, ապա կքայքայվես։ Ինչու՞ շատ զույգեր չեն կարողանում երկար ապրել, որովհետև նրանցից մեկը միշտ տալիս է, իսկ մյուսը միշտ վերցնում, եթե տալն ու վերցնելը դառնում է համաչափ՝ երկուսն էլ և տալիս են, և վերցնում, ապա երջանիկ են ապրում։ Սա այն դեպքն է, երբ սիրահարվում ես, բայց շփվելուց հետո զգում ես, որ քոնը չէ։ Էներգիա տալն ու վերցնելը պիտի համաչափ լինի։

Ինչևէ, հաճելի օր բոլորիս

Աղբյուրը Վահագն Դիլբարյան ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: