«Այո՝ մարզպետների ինքնապարգևատրումը Ռեժիմի դեռևս գործող թալանչի օրենքի շրջանակներում է, բայց բարոյական չէ, քանի որ Մարզպետը արդեն իսկ 5 անգամ ավել է ստանում քան հեղափոխություն կատարած քաղաքացին». Արտակ Գալստյան

ՀԱՐԳԵԼԻ ՄԱԿՈՒՆՑ,ՍՏԵՂԾԵՔ ԵՐԿԻՐ և ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՊԱՐԳևԱՏՐԻ ԶԵԶ

Համացանցը պայթեց մարզպետների իրենց իրենց պարգևատրելու լուրով:
Առաջինը արձագանքեց ԱԺ պատգամավոր Մակունցը և հայտարարեց ,որ ինքնապարգևատրման գործնթացը դա օրենքի շրջանակներում է և լավագույն աշխատողները պետք է պարգևատրվեն:
Լիովին համամիտ եմ նրա հետ,բայց……………
Լավագույն աշխատողի մասով՝
Այսօրվա Իշխանության մեջ ամենալավագույն աշխատողը դա Վարչապետն է,որը առավել քան ցանկացած մարզպետ իրավունք ունի ինքը իրեն պարգևատրելու,ընդ որում ժողովուրդն էլ դա կընդունի որպես դրական,բայց չգիտես ինչու մեր Վարչապետը Ամանորի շեմին ինքը իրեն չպարգևատրեց:
Օրենքի շրջանակների մասին՝
Նախկին Ռեժիմը ստեղծել էր ժողովրդին թալանելու,նրանցից տարանջատվելու բոլոր օրենքները:Հենց այդ օրենքները և նրանց կիրառությունը հանգեցրեցին հեղափոխության:
Մի կիրառեք դրանք,այլ փոփոխեք:
Այո ՝ մարզպետների ինքնապարգևատրումը Ռեժիմի դեռևս գործող թալանչի օրենքի շրջանակներում է,բայց բարոյական չէ,քանի որ Մարզպետը արդեն իսկ 5 անգամ ավել է ստանում քան հեղափոխություն կատարած քաղաքացին:
Եվ վերջինը՝
Մի ամբողջ ազգ հույսով և հավատով նայում է Վարչապետին:Ուշադիր հետևում է նրան,նրա կենցաղին և փորձում է օրինակ վերցնել ղեկավարի այդ նոր կերպարից:
Այդ օրինակը նաև Ձեր աչքերի առջև է:
Այսօր ձեր ցանկացած քայլի դրական արձագանքը ստանում էք դուք,իսկ բացասականը Վարչապետը:
Փորձեք ինքներդ պահպանել և դողալ նրա վրա այնպես,ինչպես ամբողջ ժողովուրդը:
Ձեր աշխատանքով ստեղծեք հարուստ երկիր և հավատացեք ժողովուրդը կպարգևատրի ձեզ:
Հուսամ գրածս հակահեղափոխություն չէք գնահատի………….

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: