Այսօրվա քայլերթի ժամանակ, եթե Փաշինյանի հետ քայլողները քիչ են եղել, ապա դա ձեռնատու է բացառապես Փաշինյանին. Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Մի բան ասեմ , բայց չզարմանաք։ Այսօրվա քայլերթի ժամանակ, եթե Փաշինյանի հետ քայլողները քիչ են եղել, ապա դա ձեռնատու է բացառապես Փաշինյանին։

Նախ, մարդիկ արդեն սկսում են կտրվել փողոցում քայլելուց ու արդեն կոնկրետ պահանջներ են ներկայացնում իշխանությունից։

Իսկ իշխանությունը գնալով ավելի է կատարելագործվում միայն ժողովրդի խնդիրների մասին մտածելուց ու դրանց լուծումները գտնելուց։

Հետո, արդեն Փաշինյանը կարող է շատ հստակ ձևով իր կադրերից, որոշ անձանց մեղադրել անգործության մեջ, քանի որ հենց իրենց պատճառով մարդկանց մի մասը սկսում է հիասթափվել։

Չնայած ինձ շատ քիչ մարդ կարող է համոզել, որ այս քայլերթը ուղղված է ներքին լսարանին, միևնույնն է ես կարծում եմ, որ սա ավելի շատ միջազգային հանդիպումներից առաջ կատարած քայլ է, որը ճիշտ վերլուծելու դեպքում կարելի է ծառայեցնել նաև հետագա կառավարման ընթացքում։

Շատա քննարկվում քայլողների շատ կամ քիչ լինելը, հույս ունեմ ուշադրություն կդարձվի այս թեմային։

Понравилась статья? Поделиться с друзьями: