Այսօր բոլորդ դարձել եք քննադատո՞ղ, բոլորիդ քաջության level-ը up- ա եղել…Ամեն ինչ, ամեն ժամ, ամեն րոպե քննադատում եք․․․ Արտյոմ Հակոբյանի կոշտ գրառումը

Արտյոմ Հակոբյանը գրում է․

Շատ չի անցել՝ երկու տարի։ Շատ լավ հիշում եմ բոլորին ու ամեն ինչ։ Երբ դեռ վրաներովդ ոնց ցանկանում անցնում էին նախկինները՝ դուք էլ խելոք տանում էիք էդ ամենը, քանի որ ճար չունեիք։

 

Ստաբիլ վախենում էիք մի բան խոսելուց, քանի որ բոլորի բերանը փակում էին դաժանաբար։ Այսօր բոլորդ դարձել եք քննադատո՞ղ, բոլորիդ քաջության level-ը up- ա եղել։ Ամեն ինչ, ամեն ժամ, ամեն րոպե քննադատում եք, քանի որ այլևս քննադատության համար էլ պատժող չկա։

Քանր որ ամեն ինչ այժմ տեղ ա հասնում։ Քանի որ ամեն քննադատության համար այժմ մարդ չեն գողանում, տանում ահաբեկում եւ որոշ դեպքերում ետ բերում, որոշներում էլ կործանում։ Ձեզ տարիներով դարձրել են էսպիսին՝ անգիտակից եւ անմիտ, որ իրենք ինչ ուզեն՝ անեն։

Ախր, որ (ենթադրենք) դրանք ետ վերադառնան՝ վայելելու են իրենց թալանածն ու նորը թալանեն, իսկ դուք մնալու եք ձեր կոտրած տաշտակների առաջ, ու էլի, ձեններդ կտրած ապրեք ձեր մոխրագույն ու անմիտ կյանքը։ Հ.Գ. Ամեն դեպքում՝ հնին վերադարձ չի լինելու։ Հույս չունենաք։

Понравилась статья? Поделиться с друзьями: