Այսօր հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի նոր դատախազ է նշանակվել 12 տարեկան Արմեն Ֆարադյանը. Armcomedy

ԵՂԵԳՆԱՁՈՐ — Այսօր հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի նոր դատախազ է նշանակվել 12 տարեկան Արմեն Ֆարադյանը։

Արդարադատության նախարարության խոսնակ Իրինա Բակալյանը նշեց, որ որոշում կայացնելուց առաջնորդվել են մասնագիտական հմտություններով, այլ ոչ թե տարիքով՝ «Մենք վաղուց ձգտում ենք զերծ մնալ տարիքային, գենդերային և այլ տեսակի խտրականություններից։ Արմենը լավագույն թեկնածուն է՝ ամենատպավորիչ CV-ով ու նրա տարիքը չպետք է նշանակման արգելք հանդիսանա՝ մանավանդ, որ 12 տարեկանը արդեն 13-ի մեջ է»։

Նոր դատախազը գրեթե կլոր գերազանցիկ է, մանկուց սիրել է իրավագիտությունը, իրեն դրսևորել է, որպես արդարամիտ երիտասարդ, իսկ նախորդ տարվա ապրիլին անգամ հեծանիվով փակել է Եղեգնաձորի փողոցներից մի քանիսը։ Պարոն Ֆարադյանի ամենասիրած սուպերհերոսը Սուպերմենն է՝ արդարության մարմնավորումը։

Շարունակությունը կարդացեք հետևյալ հղմամբ՝ http://www.armcomedy.com

Понравилась статья? Поделиться с друзьями: