Այսօր Ֆլորա Մարտիրոսյանը կդառնար 62 տարեկան

Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է:
Ֆլորա Մարտիրոսյանը եղել է ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր և ամենասիրված հայ երգչուհիներից մեկը:
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում: Հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ:
Ֆլորան տան ամենափոքր երեխան էր:
-Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց չէի ուզի, որ որևէ մեկը զգար այն, ինչ իմ ներսում է, որովհետև մի արտառոց անհագստություն է, նաև` խճճված վիճակ: Երբ տխուր եմ, փակվում եմ իմ մեջ,- զորւյցների մեկի ժամանակ ասել է երգչուհին:

1973-ին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել է առաջին մրցանակին:
1997-2001 թվականներին նա գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

1987թ. Ֆլորան ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ և մի քանի տարի անց` 1991թ. ընտանիքով տեղափոխվում ԱՄՆ՝ Լոս Անջելես:
2002թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007թ. հիմնում է “Artists for Pease” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան աստղեր: “Never Again” (Այլևս երբեք) կարգախոսով նրանք իրենց ձայնն էին բարձրացնում ընդդեմ ցեղասպանությունների:
2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի է ունեցել առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուանդերը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և ուրիշներ:
Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է 55 տարեկանում` 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում, վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:

Понравилась статья? Поделиться с друзьями: