Այս պարզ բաղադրիչի օգնությամբ ազատվեք բերանի տհաճ հոտից

Բերանի տհաճ հոտը անչափ անհանգստացնող խնդիր է, որից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինում ու խանգարում է մարդուն, շփման ժամանակ և առհասարակ, առօրյա կյանքում:

Այսօր ձեզ կներկայացնենք մի անչափ պարզ, բայց արդյունավետ միջոց, որը կօգնի ձեզ ազատվել բերանի տհաճ հոտից կարճ ժամանակամիջոցում:

Հարկավոր է վերցնել 2 բաժակ: Մեկի մեջ լցրեք եռացրած ջուր, ավելացրեք կալիումի պերմանգանատ (մարգանցովկա), այնքան, որ թույլ վարդագունի, իսկ մյուսի մեջ 1թ/գ սոդայով պատրաստել սոդայաջուր:

Ատամի խոզանակը թրջեք սոդայաջրով և զգուշությամբ մաքրեք լեզվի հատակը՝ վերևից ներքև, ապա բերանի խոռոչը 5-6 անգամ լվանալ հոսող ջրով:

Վերջում բերանի խոռոչը ողողել մարգանցովկայի ջրով:
Պրոցեդուրան կրկնեք մի քանի օր շարունակ:

Զգուշացում: Ցանկացած առողջական խնդրի դեպքում, դիմել բժշկի: Հաճախ բերանի տհաճ հոտը պայմանավորված է լինում այս հիվանդությունների հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: