«Այս քայլով Ալիևը փորձում է Նախիջևանում կատարվող և ռազմական և քաղաքացիական ցանկացած տեսակի շարժ վերցնել իր վերահսկողության տակ ու ամրապնդում է իր ազդեցությունը…». Աշոտ Ասատրյան

Ալիևը Նախիջևանում իր դատավորներին է նշանակում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում մի շարք փոփոխություններ է կատարել Նախիջևանում: Վերջին փոփոխությունը կատարվել է հունվարի 11-ին և նախագահի հրամանագրով նշանակվել են դատավորներ և ռազմական ու քաղաքացիական դատարանի նախագահներ:

Ալիևի հրամանով Փոլադ Հասանովը նշանակվել է դատավոր և Նախիջևանի ռազմական դատարանի նախագահ իսկ Հաբիլ Մամեդովը ևս նշանակվել է դատավոր և քաղաքացիական դատարանի նախագահ:

Այս քայլով Ալիևը փորձում է Նախիջևանում կատարվող և ռազմական և քաղաքացիական ցանկացած տեսակի շարժ վերցնել իր վերահսկողության տակ ու ամրապնդում է իր ազդեցությունը Նախիջևանի պաշտոնյաների նկատմամբ:

Փոխելով հատկապես խոշոր պաշտոնյաներին Ալիևը դատարավորների միջոցով կարող է բռի մեջ պահել նաև մանր-մունր պաշտոն զբաղեցնող անձանց, որպեսզի սեփական գլխից բարձր թռնելու հնարավորություն չունենան: Իսկ փորձ կատարելու դեպքում էլ երկու կողմից շրջափակված են թե զինվորականները, թե քաղաքացիական աշխատողները:

Понравилась статья? Поделиться с друзьями: