«Այ, մեզ համար կենդանի լեգենդը հենց Ռոբերտի նման զինվորականն է… Իսկ ձեր տաքուկ անկյուններից կամ ձեր երեխաներից այն կողմ ընդհանրապես ինչ եք պատկերացնում, որ մեզ խորհուրդ եք տալիս…».Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

Վերջին օրերին շատ են զգացմունքային գրառումները…
Բարոյախրատական նոտաներ կան այդ գրառումներում և ցավոք ոչ մի զղջման նշույլ:
Անկեղծ խոնարհում Արցախի ազատագրումն ու անկախությունը կերտած բոլոր ազատամարտիկներին…
Հ.Գ. Ես այդպես էլ չեմ կարողում հասկանալ՝ միթե՞ Արցախի հերոսը կարող էր զինվորի հացը գողանալ, միթե՞ նա պետք է վախի մթնոլորտ ստեղծեր իր շուրջը, միթե՞ պետք է անպատկառ լիներ մարդկային հարաբերություններում, միթե՞ պետք է լիներ ֆեոդալ… կամ կալվածատեր…

Ձեր ինչին էր պետք այդքան հարստությունը… Դուք ինչ խղճով էիք ընդհանրապես ապրում՝
երբ հազարավոր ազատամարտիկներ գոյատևում են չնչին նպաստներով և թոշակներով և բառիս բուն իմաստով օրվա հացի կարոտ են,
երբ հազարավոր զոհված ազատամարտիկների ընտանիքներ անտեսված և մոռացված են,
երբ հազարավոր ազատամարտիկներ պարզապես արհամարհված են…
Իսկ դուք ի՞նչ խղճով էիք ձեր սեփական պահեստները ծանրաբեռնում մանկահասակ երեխաների կողմից հայ զինվորին հասցեագրված սննդով…

Իսկ դուք հիշում եք՝ ինչ էր ասել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը՝ իր կյանքը զոհաբերելիս. ՛՛Էս դիրքում իմ տղերքի արյուննա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքարա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը՛՛… 
Այ, մեզ համար կենդանի լեգենդը հենց Ռոբերտի նման զինվորականն է…
Իսկ ձեր տաքուկ անկյուններից կամ ձեր երեխաներից այն կողմ ընդհանրապես ինչ եք պատկերացնում, որ մեզ խորհուրդ եք տալիս… Խորհուրդ տալուց առաջ գնացեք և տեսեք, թե ինչ պայմաններում են ապրում մեր իրական հերոսների մայրերն ու ընտանիքները…
Այո՛, գնացեք և տեսեք, թե ինչ պայմաններում և ինչ համեստ հպարտությամբ է ապրում ինձ համար Ազգային հերոս համարվող լեգենդար հերոս հրամանատար Արմենակ Ուրֆանյանի մայրը… 
Թե չէ հերոսի անվան տակ մի ողջ ժողովրդի թալանի ու տեռորի եք ենթարկել, հիմա էլ կենդանի լեգենդներից եք խոսում… Կենդանի լեգենդներ են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը և մյուս հերոս տղաները, որոնց անունները լսելիս մարդ հպարտություն է զգում և ոչ թե ամոթ…

Понравилась статья? Поделиться с друзьями: