Անկախ այն քաղաքականությունից, որը կվարի Փաշինյանը, ինքը՝ որպես անձ, անընդունելի է Պուտինի համար…ահա թե ինչու

Անկախ այն քաղաքականությունից, որը կվարի Փաշինյանը, ինքը՝ որպես անձ, անընդունելի է Պուտինի համար:

Ինչո՞ւ, որովհետև Պուտինը բռնակալ է, և գնալով այդ բռնապետությունը Ռուսաստանում բյուրեղանում է: Նման մարդու համար անընդունելի է այն ճանապարհը, որով իշխանության է եկել Փաշինյանը: Հետևաբար, ինքն ամեն քայլով պետք է փորձի նսեմացնել Փաշինյանին: Իսկ կանչել Մոսկվա և ոչինչ չանել, որևէ պայմանավորվածության չգալ և հաջորդ օրը շնորհավորել Քոչարյանին, դա նշանակում է, որ ինքը ցույց է տալիս իր քաղաքական նախապատվությունը: Էլ չեմ ասում, որ այդ շնորհավորանքով անուղղակիորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին ու արդարադատության համակարգին: Այսինքն՝ գեներացվում է դժգոհություն՝ Հայաստանի ժողովրդի դժգոհությունը գործող իշխանությունների դեմ: Եվ այստեղ Պուտինն ու Ռուսաստանն ակտիվ դեր են ստանձնել:

Չպետք է մոռանանք, որ այս իրավիճակը, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս տիրապետել Հայաստանին, ստեղծվել է հենց Քոչարյանի գործունեության հետևանքով: Նա է, որ ռուսներին տվել է Հայաստանի և գազի, և էլեկտրաէներգիայի բաշխիչ համակարգերը: Եթե անգամ մենք հնարավորություն ունենանք Իրանից գազ գնելու, եթե անգամ կառուցենք նոր գազամուղ, միևնույն է, դա մեր սպառողին չենք կարող հասցնել,Գազպրոմին է տրված գազի ամբողջ բաշխիչ համակարգը: Եվ բնականաբար իրենք պաշտպանում են այն մարդուն, կոնկրետ Քոչարյանին, ով լինելով Հայաստանի նախագահ՝ գործել է Ռուսաստանի օգտին:

Понравилась статья? Поделиться с друзьями: