Անկարան շատ հետաքրքիր քայլ է արել… Պա տժո՞ւմ է Էրդողանը Ալիևին

Անկարան շատ հետաքրքիր քայլ է արել՝ իբրև թե եղբայրաբար, բայց հայտարարել է, թե հումանիտար օգնություն է տրամադրել

Արցախյան վերջին պատ երազմում զո հված 6000 ադրբեջանցիների ընտանիքներին։ Սա այն դեպքում, երբ Ալիևը թաքցնում է պա տերազմի զո հերի իրական թիվը, ու դրա մասին շատ է տեղեկություն եղել։ Պա տժո՞ւմ է Էրդողանը Ալիևին։ Հիմքեր ունի։ Մայիսի 12-ին Էրդողանը պետք է ժամաներ Ադրբեջան ու Իլհամի հետ միասին լիներ Շուշիում։ Չեկավ։ Նույն օրվա նախաշեմին տարածաշրջանային այց է կատարում Սերգեյ Լավրովը, ով Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարում է, թե սահ մանային հարցերը հնարավոր է ճշտել․․․ Լավրովի ոտքը քաշելուց հետո Ալիևը մայիսի 12-ին ներխուժում է Հայաստանի տարածք։ Եթե Էրդողանը չչեղարկեր իր այցը կամ Ալիևը նրան չասեր դրա աննպատահամարմարության մասին, լիներ Շուշիում, ստացվելու էր, որ Հայաստանի

սահմանախախտման թիկունքում որպես հր ահրիչ ու սա դրող կանգնած է Էրդողանը․․․ Ես չգիտեմ, միգուցե նա նույնպես կա, մանավանդ որ հայերին պա տժելու պատճառ ունի՝ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղաս պանության ճանաչումը․․․ Միգուցե Անկարան ու Բաքուն միասի՞ն կազմակերպեցին ու քաջալերեցին Հայաստանի սա հմաններից ներս ներխուժումը, որ մե ղադրանքը մնա Ռուսաստանի վրա, ում արտգործանախախարը այցելել էր Բաքու, խոսել սա հմանների հետ կապված խն դրի մասին, ու նրա այցին հաջորդեց ագր եսիան։ Իսկ միգուցե Ռուսաստա՞նն էր բզբզում, որպեսզի դա տեղի ունենար, Էրդողանը մայիսի 12-ին գար Շուշի ու ստանձներ իր հրա հրածի պատասխանատվությունը, մանավանդ որ դրանից շահառուն կրկին Մոսկվան կարող էր լինել՝ ի դեմս դեմրակ ցիայի եռակողմ հանձնաժողովների․․․ Թե որ տարբերակն է՝ շատ կարևոր է հասկանալ։ Մի բան պարզ է, որ Էրդողանը անմ եղ տեսքով բացահայտում է, որ Ալիևը ստում է իր հասարակությանը և զո հերի թիվն ամենևին 2000-ի շրջանակում չէ․․․ Իսկ Էրդողանի այցը, եթե չեմ սխալվում, նախատեսվում է հունիսի 16-ին․․․ Ի վերջո մոռանալ պետք չէ, որ Էրդողանը խոշոր հաշվով Արցախյան պա տերազմից չս տացավ այն, ինչ պլանավորում էր՝ թղթերով օրինականացված թուրքական ռա զմական ներկայություն Անդրկովկասում,

մասնավորապես Ադրբեջանում, դուրս է մնացել խաղաղապահության, ապաշրջափակման եռակողմ ձևաչափերից, դրա դիմաց շալակեց ԱՄՆ նախագահի Ցեղա սպանության ճանաչումը, իսկ նրա առաջարկած 3+3 ֆորմատը չընդունվեց ոչ Հայաստանի, ոչ էլ անգամ Վրաստանի կողմից․․․ Հրապարակում միայն Ռուսաստանի 3-յակ ֆորմատն է․․․ Այն ինչ կատարվում է, անպատկերացնելի բարդ խաղ է, որից այդքան հեշտ գլուխ չես հանի
Լրացղում։ TRT փոփոխել է տեքստը, թե 6000 նվեր է ուղարկել։ Ակնհայտ է, որ Բաքվից զանգ եղած կլիներ․․․ «Վրիպակը» լուրջ հետևանքներ կարող էր բերել

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: