Անկեղծ ասած, ԱԳ-Նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին չեմ ճանաչում, բայց մի բանում համոզված եմ, որ․․․

Անկեղծ ասած, ԱԳ-Նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին չեմ ճանաչում, բայց մի բանում համոզված եմ,

որ նախկին 3-տարիները բավարար էր Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կադրային քաղաքականության մեջ պաշտոնների նշանակման հարցում այլևս չսխալվի, քանզի յուրաքանչյուր սխալ նշանակում կարող է ճակատագրական լինել, թե Փաշինյանի թիմի համար, թե Հայ ժողովրդի, ուստի չճանաչելով Արմեն Գրիգորյանին, բայց վստահելով Վարչապետի այս որոշմանը, շնորհավորում եմ Արմեն Գրիգորյանին և իմ անձնական կարծիքով առաջիկայում, երբ նոր կառավարությունը կձևավորվի, ապա հենց Արմեն Գրիգորյանն էլ կնշանակվի ԱԳ-նախարար..
Սիրելի Հայրենակիցներ անձամբ ես ակնկալում եմ, որ նոր ԱԳ Նախարարի նշանակման իսկ պահից արտաքին աշխարհում կունենանք բավականին դրական փոփոխություններ և ակնկալում եմ, որ տեղի կունենա դեսպանների, հյուպատոսների տոտալ կադրային ջարդ և սերժա քոչարյանական բիզնեսմեն դիվանագետներից կազատվենք ու այլևս դեսպան աշխատելը չպետք է լինի որպես բիզնեսի միջոց, փոխարենը դեսպանները պետք է ջանք ու եռանդ չխնայեն և օգտագործեն բոլոր լծակները, որպեսզի անհնարինը հնարավոր

դարձնելով միլիոնավոր դոլարների ներդրումներ բերեն Հայաստան, միաժամանակ պետք է արտերկրում Դեսպանատները կարողանան Սփյուռքի Հայերին համախմբել և տարբեր ծրագրերով ներգրավեն Հայաստանի հզորացմանն ու շենացմանը։ Միաժամանակ իմ հետևորդներին և ընկերներին վստահեցնում եմ, որ եթե մեծարգո Պարոն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության որոշումներ կայացնելու հարցում փորձի պարոն Հարությունյանի հետ միասին քննարկի և իր կարծիքը որպես ի գիտություն ընդունի, ապա ես համոզված եմ, որ սխալվելու հավանականությունը էլ ավելի կնվազի, սա իմ անձնական կարծիքն է, քանզի ես հասցրել եմ բավարար չափով ճանաչել պարոն Հարությունյանին և նկատել իր աշխատասիրությունն ու նվիրվածությունը թե իր թիմին, թե Հայաստանի Հանրապետությանը։
Հ.Գ. Բայց ասեմ նաև, որ մինչ օրս սերժից մնացած դեսպանների շարքում կան նաև հիանալի մարդիկ, որոնք 2018 թ-ին միանալով Հեղափոխության գաղափարներին և մինչ օրս ավելի հավատարիմ մնացին Նիկոլ Փաշինյանին և Հայոց պետականությանը, անվերապահորեն ծառայեցին հայ ժողովրդին, քան հայկ մարությանա թագուհիներն ու վանեցյանաօնիկական մանդատ գողացող երևույթները, որոնք այդ կուսակցության շվաքի տակ եկան պաշտոնների, բայց ամենադժվար ժամանակահատվածում կամ

դավաճանեցին կամ պարզապես կուսակցությունից հրաժարվելով ընդհատակ անցան, կարծելով ՔՊ-ի նավը խորտակվում է։ Առողջ եղեք ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։
Հայկ Թորոյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: