Աննա Հակոբյանը՝ «Լուսէ» կենտրոնի Ամանորյա միջոցառմանը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 25-ին այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոն: Աննա Հակոբյանը նախ շրջել է կենտրոնով, ծանոթացել անձնակազմի հետ, որից հետո կենտրոն հաճախող երեխաների հետ միասին պատրաստել անվանական խաղալիքներ և մասնակցել Ամանորյա եղևնու զարդարման արարողությանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և «Երևան իմ սեր» հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի և Հայկ և Էլզա Դիդիզեանների բարերարությամբ կառուցված տարածքում։

Աղբյուրը՝ armtimes.com

Понравилась статья? Поделиться с друзьями: