Անշուշտ, շատ կարեւոր է Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցը, բայց Հայաստանում ստեղծվել է կամ ստեղծվում է մի տրամադրվածություն, թե Մակրոնի այցը կախարդական ազդեցությամբ լուծելու է մեզ համար զգայուն մի շարք քաղաքական խնդիրներ եւ ստեղծելու է բոլորովին ուրիշ մի վիճակ

Անշուշտ, շատ կարեւոր է Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցը, բայց Հայաստանում ստեղծվել է կամ ստեղծվում է մի

տրամադրվածություն, թե Մակրոնի այցը կախարդական ազդեցությամբ լուծելու է մեզ համար զգայուն մի շարք քաղաքական խնդիրներ եւ ստեղծելու է բոլորովին ուրիշ մի վիճակ: Իհարկե չեմ կարծում, թե վնաս կա այդ տրամադրվածությունից: Բայց ամբողջ հարցն այն է, որ հանրային գերսպասումներ առաջացնելով, ստեղծվում են որոշակի հիասթափության հիմքեր: Իսկ դա կարող է լինել ընդհուպ մշակված քարոզչական տեխնոլոգիա: Երբ ուզում ես խաղալ որեւէ մեկի հանդեպ հիասթափության վրա, նախ անհիմն բարձրացրու այդ մեկից սպասումները: Ահա այդ իմաստով, կամ չարժե այդպես բարձրացնել Մակրոնի այցից սպասումները, կամ այցը իր բովանդակությամբ եւ արդյունքով պետք է համապատասխան լինի այդ սպասումներին, այլ կերպ ասած՝ ունենա շատ կոնկրետ,

շոշափեի առարկայական որեւէ արդյունք, թեկուզ դա լինի օրինակ տնտեսական բնույթի, հայ-ֆրանսիական որեւէ նախագծի ազդարարման տեսքով, կամ համանման ինչ որ բովանդակությամբ: Ի վերջո, Ֆրանսիայի նախագահը առաջին անգամ չէ, որ գալիս է Հայաստան: Հայաստան է եկել Շիրակը, Հայաստան է եկել Սարկոզին, Հայաստան է եկել Օլանդը, եւ այստեղ որեւէ տիեզերական բան չկա՝ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի շփումները պայմանավորված են ընդհուպ ժողովրդական մակարդակում երկու երկրների ջերմ հարաբերությամբ: Իհարկե, Մակրոնի այցը ներկայումս առանձնահատուկ ֆոն է ստանում նոր ռազմա-քաղաքական

իրողությունների պայմաններում, բայց դա առավել եւս կարեւոր է դարձնում կամ հանրային գերսպասումներ չառաջացնելը՝ որի միջոցով որոշ շրջանակներ իրականում կցանեն հիասթափության սերմեր, կամ թե հայկական, թե ֆրանսիական կողմերը պետք է լրջորեն մտածեն այցը բովանդակային առումով շատ լավ նախապատրաստելու մասին, որպեսզի այն չլինի միայն Ֆրանսիայի նախագահի հերթական այց Հայաստան:
Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: