Անչափ համեղ ու հեշտ պիցցա. բաղադրատոմս

Երբևէ մտածե՞լ էիք, որ բատոն հացով կարող եք պատրաստել անչափ համեղ, յուրահատուկ պիցցա: Ուղղակի անհավատալի է, բայց հարկավոր է ընդամենը մեկ անգամ պատրաստել և այլևս չեք մտածի պիցցա պատրաստելու համար դրա խմորը առանձին պատրաստելու կամ գնելու մասին, քանի որ բատոն հացով պատրաստված պիցցան իր համով  չի զիջում պիցերիաների կողմից առաջարկվող պիցցաների համին:

Դուք անպայման ձեր մտքում շնորհակալ կլինեք այն մարդուն, ում մտքով անցել է այս հետաքրքիր գաղափարը:

Այս ախորժելի ուտեստը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի հետևյալ մթերքները:

Բաղադրիչներ

  • Բատոն հաց — 1 հատ,
  • Եփած երշիկ-250գր.,
  • Տոմատի մածուկ — 60մլ.,
  • Չոր պանիր — 200գր.,
  • Սխտոր — 4 պճեղ,
  • Կանաչի՝ ըստ ճաշակի,
  • Պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի:

 

Պատրաստումը

  •  Սխտորը և երշիկը մանր կտրտեք և պղպեղի խառնուրդով տապակեք:
  • Բացեք բատոնը մեջտեղից և միջից հանեք խմորային մասը:
  • Խմորը հանելուց հետո բատոնի վրա քսեք տոմատի մածուկ:
  • Այնուհետև լցրեք վրան տապակած  երշիկն ու սխտորը, իսկ հետո՝ կանաչին:
  • Վրան քերեք չոր պանիր և դրեք ջեռոցի տապակի մեջ ու եփեք 15 րոպե 200 աստճանում:
  • Բատոն հացով կարող եք պատրաստել պիցցա նաև այլ բաղադրիչներվ: Պարզապես պետք է հիշեք, որ այդ բաղադրիչները պետք է լինեն ավելի շատ չոր կամ տապակած, որպեսզի հացը չթրջվի:

     

    Բարի ախորժակ:

     

Понравилась статья? Поделиться с друзьями: