Անպատժելիությունը տականքին տալիս է ինքնավստահություն նույն արարքը կրկնելու

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՇՏԱՊ ՃՒՃՎԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ։

Մարդկային վիժվածքների ընչաքաղցության երեսից շատ բան անցավ գլխովս։
Նախագահ,գեներալներ,դատախազ,քննիչ և դատավոր՝ մի ամբողջ ոհմակ փորձում էր ինձանից գումար շորթել,այդպես փորձում էին պարտակել ապրիլյան քառօրյայի իրենց հանցանքը և ադրբեջանի ֆինանսական ներկայությունը Հայաստանում։
Նույնիսկ ապօրինի մեղադրանք առաջադրելու համար չզլացան և ստիպեցին,որ տարօրինակ ազգանունով Մարզային Ոստիկանապետերից մեկը,գնդապետի կոչումով ցուցմունք տա տա,որ իրեն սեռական բռնության եմ ենթարկել։
Ինչև է։Աստված ամեն ինչ իր տեղը դրեց։
Այսօր շատերը ինձ ասում են ներիր։
Կյանքը կարճ է և պետք չէ այն ծախսել վրեժի վրա։
Ցանկանում եմ այս առումով նշել։
Իմը վրեժ չէ։
Անպատժելիությունը տականքին տալիս է ինքնավստահություն նույն արարքը կրկնելու։
Դրանց պատժելը հանրային պահանջ է և բխում է հասարակության անվտանգությունից։
Նոր հայաստանում այդպիսիք մի տեղ ունեն,դա բանտախուցն է։
Հիմա մտածում եմ,արդյո՞ք իրավունք ունեմ դրանց ներելու։
Արդյո՞ք դրանց ներելը հավասարազոր չէ ազգի հանդեպ դավաճանության,քանի որ ոհմակը մնալու է ժողովրդի մեջ և շարունակելու է պարազիտ երիզորդի պես խժռել ազգին ներսից,քողարկվելով քննիչի,դատախազի և դատավորի պաշտոնների ներքո։
Իմ համար միանշանակ է,որ իրավունք չունեմ ներելու,ինչպես նաև իրավունք չունեն ներելու բոլոր այն մարդիկ,որոնց վրայով 20 տարի շարունակ անցել է օկուպացիոն ռեժիմի մեքենան։
Մենք պետք է գիտակցենք,որ ռեժիմը ճիշտ է հեռացել է,բայց ռեժիմը սպասարկած 《Պոլիցայները》 դեռ մեր մեջ են,մեր կողքին և անպատիժ։
Դրանց բացահայտումը և արդարացի ՝ օրենքով պատժումը դա օրվա գերխնդիրն է։
Ազգի առաջ գնալու,առողջ և երջանիկ ապրելու գրավականը։
Քանի որ անհնար է առողջ և երջանիկ անվանել մի ժողովրդի,որը վարակված է պարազիտ երիզորդներով։
Հայ ժողովրդին արագ ճիճվաթափություն է պետք,իսկ դրա լավագույն դեղամիջոցը կլինի Անցումային Արդարադատությունը։
Ապրենք առողջ։

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями: