Անտեսված է մի բան, որը պահպանում է ազգայինը , արժեքները և եթե աշխարհի բոլոր սահմանները մի օր ջնջվեն, միայն մշակույթով կարող ենք «սահմաններ» գծել և կյանք տալ Մեր տեսակին: Անտեսված է Մի բան, որը ցանկացած ոլորտի օջախ, որը պիտի նպաստի պետության զարգացմանը, կլինի ազգային ժողով, բանակ, արվեստ, կրթություն, թե այլ կարևոր բան ․․․

Այօրվա մեր իրականության մեջ ցանկացած իրադարձություն , որոնց մեջ գերակշռող բաղադրիչներն են տգիտությունը , չարությունը,

անդաստիրակությունը , ապակառուցողականություը , նյութապաշտությունը , անբարտավանությունը, անհանդուրժողաականությունը, եսապաշտությունը , եսակենտրոնությունը , անհավատությունը , հետամնացությունը , բռնությունը , ատելությունը և չարությունը , պատճառը մեկն է , տարիներ շարունակ անտեսության մատնված ՄՇԱԿՈւՅԹԸ: Անտեսված է եղել և ցավով պիտի ասեմ , որ անտեսված է նաև հիմա Անտեսված է մի բան, որը պահպանում է ազգայինը , արժեքները և եթե աշխարհի բոլոր սահմանները մի օր ջնջվեն ,միայն մշակույթով կարող ենք «սահմաններ» գծել և կյանք տալ Մեր տեսակին: Անտեսված է Մի բան , որը ցանկացած ոլորտի օջախ ,որը պիտի նպաստի պետության զարգացմանը ,կլինի ազգային ժողով , բանակ , արվեստ , կրթություն ,թե այլ կարևոր բան , ինքն է տալիս կարգ ու կանոն , ձևաչափ և գաղափար : Ինչպես պիտի լինի զինվորականը, ինչ գաղափարներով սնուցվի , ուր ձգտի , ինչ երազանքներ պիտի ունենա , ինչպես պիտի լինի քաղաքական գործիչը , ինչ վարքագիծ ունենա ,ինչ գաղափարներ պահպանի , ինչպես պիտի լինի կրթության ոլորտի նվիրյալը , ինչ առաքելությամբ զբաղվի ,աշակերտին ինչպես պիտի մոտիվացնի , բժիշկը ինչ ոգով պիտի ծառայություն մատուցի մահվան և կյանքի սահմանում միառժամանակ փոխհարաբերվելով հիվանդի հետ ,ոստիկանը ինչպես պիտի անվտանգության զգացում սփռի քաղաքացիների շուրջ,գյուղացին ինչպես կերակրի

քաղաքացուն , քաղաքացին ինչպես պիտի վերաբերվի բնությանը , ինչպես պետք է մարդիկ հաղորդակցվեն և ինչ համընդանուր գաղափարներ արժեվորեն ,ինչպես պիտի լինի հոգևորականը և նրանից փրկվել աղերսող մեղավորը, ինչպես պիտի լինի սխալվածը և ինչ ակնկալիքներ պիտի ունենա իրեն ներողից, ինչպիսին պիտի լինեն մեր հերոսները , մեր քաղաքը , քաղաքի լուսավորվածությունը, եռուզեռը և մեր կյանքը , ՄԵՆՔ և այլ շատ կարևոր բաներ ,դա պիտի Մշակույթը ուղղորդի և հավատարիմ հետևողականությամբ պատասխանի «ինչպես պետք է լինի» հարցին: Որպես օրինակ ասեմ այսօր ամենախնամվածը ռեստորանային մշակույթն է , դրա համար ունենք աշխարհի չափանիշների հետ մրցունակ ռեստորաններ: Եթե այսօրվա ամենակարևոր օղակից , Մշակույթի օջախից նույն հետևողական ուշադրությունը տրվի նշածս մյուս, չափզանց շատ կյանքի մոլեկուլների կարիք ունեցող ասպարեզներին , որքան տարի որ տրվել է ժամանցին և ուտել խմելուն , մենք հրաշալի հիմք կդնենք հրաշալի Հայրենիք ունենաու համար: Ուզում ես վերացնել ազգ , վերացրու մշակույթը: Սա արձանագրում եմ որպես անհերքելի ճշմարտություն : Շնորհակալություն ուշադրության համար ես

գնացի ԱԺ-ի տեսանյութները նայեմ մի քիչ խնդամ , որովհետև չգիտեմ էս ում համար եմ գրել ու վաաաբշե ում վեջին ա Մշակույթը:))
Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքյան էջից։

Понравилась статья? Поделиться с друзьями: