Ապրիլի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ զորքերը (ՕՄՕՆ) մտնում են Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։

Ապրիլի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ զորքերը (ՕՄՕՆ) մտնում են Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Գյուղերի հայ բնակիչներին արտաքսում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, այնուհետև Հայաստան: Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում, որոնց մեծ մասը տարեց մարդիկ:

ՕՄՕՆ-ականների և ահաբեկիչ վարձկան զորքերի հետ անհավասար մարտում զոհվում են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը, Արաբո ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը:

 

Ashot Asatryan

<action=»https://www.facebook.com/ajax/ufi/modify.php» method=»post» data-ft=»{«tn»:»]»}»>